Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մայք Փենսի աղմկահարույց հայտարարությունները
դիտումներ: 375
Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, Փենսի անհիմն հայտարարությունները զրպարտել են Չինաստանին:
Նրա խոսքերով՝ Պեկինը «միշտ հավատարիմ է մյուս երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին» եւ «շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ ներքին գործերին և ընտրություններին»:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ուղղել իրենց սխալները, դադարեցնել Չինաստանի դեմ անհիմն մեղադրանքները և դադարել վնասել Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների շահերին», - հայտարարել է նա:
Ավելի վաղ Փենսը հայտարարել էր, որ Չինաստանն «աննախադեպ փորձեր է ձեռնարկում» ամերիկացի առաջնորդին փոխելու համար: