Հայերեն   English   Русский  

Պոմպեոն կոչով դիմել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին


  
դիտումներ: 510

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիայի իշխանություններին կոչ է արել ապահովել ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջիի անհետացման գործով մանրակրկիտ հետաքննության անցկացումը: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով՝ Պոմպեոն նաև կոչ է արել Ռիադին ապահովել հետաքննության արդյունքների թափանցիկությունը:

Ինչպես նշվել է, ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան լրագրողի անհետացման շուրջ իրավիճակը քննարկել են դիվանագիտական ուղիներով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն էր հայտնել սաուդցի լրագրողի անհետացման կապակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: