Ռուսաստանը կարևոր դերակատարութուն ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Անգելա Մերկել
Անգելա Մերկելը իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան ցանկություն ունի օգնելու ԼՂ խնդրի լուծմանը: «Մենք հանդիսանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որի համանախագահները Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Մենք կողմ ենք բանակցություններին, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը մի քանի անգամ հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ: Դա ապացուցում է բանակցելու պատրաստակամությունը: Մենք համակարծիք ենք, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Մենք անհանգստացած ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի պատճառով և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Եթե շատ զգույշ արտահայտվեմ, ապա պետք է ասել, որ Ռուսաստանը այս հարցում կարևոր դերակատարություն ունի: Հնարավոր է, որ Ռուսաստանն ու Հայաստանը այս համատեքստում համատեղ քայլեր են ձեռնարկում»,-ասել է Մերկելը: