Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը հրաժարվել է ԱՄՆ-ին տրամադրել միջուկային օբյեկտների ցանկը


  
դիտումներ: 286

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրաժարվել է նախքան Կորեական պատերազմի պաշտոնական դադարեցման մասին հռչակագրի ստորագրումը միջուկային օբյեկտների ցանկը տրամադրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է Yomiuri պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Թերթը գրում է, որ հոկտեմբերի 7-ին Փհենյան այցելության ժամանակ Պոմպեոն «միջուկային օբյեկտների գոնե մասնակի ցուցակը տրամադրելու» խնդրանքով դիմել է Կիմ Չեն Ընին:

ԿԺԴՀ ղեկավարը մերժել է այդ խնդրանքը: Աղբյուրների խոսքերով՝ իր որոշումը նա բացատրել է այն հանգմանքով, որ միևնույն է Միացյալ Նահանգները դեռևս կասկածի տակ է դնում այդ ցուցակի ակտուալությունը, քանի որ երկու երկրների միջեւ վստահություն չի հաստատվել:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ ԿԺԴՀ ղեկավարի հետ պայմանավորվել է միջուկային զինաթափման հարցով համատեղ խմբի ստեղծման և երկու երկրների միջև նոր գագաթնաժողով կազմակերպելու հարցով:

Մայիսի 24-ին Հյուսիսային Կորեայում ապամոնտաժվել է Փհունգերի միջուկային պոլիգոնը: Հետագայում Փհենյանում հայտարարեցին առանց միջուկային աշխարհ ստեղծելու իրենց պատրաստակամության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: