Հիտլերը սադոմազոխիստ էր և հոմոսեքսուալ. ԿՀՎ
Զեկույցը հիմնված է XX դարի 20-30-ական թթ. Հիտլերի մտերիմ բարեկամ Էռնստ Սեջվիկ Հանֆշտենգելի հետազոտությունների վրա, որը արտագաղթել է ԱՄՆ: Զեկույցը կազմողները պնդում են, որ Հիտլերը «սադոմազոխիստական հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիներին զուգակցվել են նույնասեռական հակումներով: Ըստ այդմ՝ Հիտլերը նույնասեռական մղումներ է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Գեսսի նկատմամբ 20-ական թթ. նրա հետ բանտում անցկացնելուց հետո: Զեկույցի հեղինակները պնդում են նաև, որ Հեսսը նույնասեռական էր և կանացի հանդերձանքի սեր ունենալու պատճառով համապատասխան մականուն ուներ՝ «Ֆրոյլեն Աննա»: Բացի այդ, Հիտլերը սիրում էր զմայլվել պատանիներով և դրանից «գեղագիտական բավականություն» էր ստանում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հիտլերը 1910-1913 թթ. Վիեննայում ապրել է տղամարդկանց պանսիոնում, որը որոշակի համբավ ուներ: Այստեղ «տարեց տղամարդիկ երիտասարդներ էին փնտրում»: Սակայն նշվում է նաև, որ Հիտլերին հետաքրքրում էին նաև կանայք, և նա իր ողջ կյանքի ընթացքում երկակի սեռականություն է ունեցել:
Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլին ԿՀՎ-ն գաղտնազերծեց արխիվային փաստաթղթեր, որոնք անուղղակի հաստատում են, որ նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը փախել է Լատինական Ամերիկա, ոչ թե ինքնասպանություն է գործել 1945 թ., ինչպես որ հռչակված է պաշտոնական վարկածով: