Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիան հայտարարել է անհետացած լրագրողի մահվան մասին


  
դիտումներ: 691

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի մահվան մասին: Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի հեռուստատեսությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Առկա տվյալների համաձայն՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հանգեցրել է ծեծկռտուքի, իսկ այնուհետև՝ Հաշուկջիի մահվանը:

«Հաշուկջիի գործով նախաքննությունը պարզել է, որ նա մահացած է», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման համար չի բացառում պատասխանատուների դեմ պատժամիջոցների կիրառումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: