Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Մեն կղզու մրցաշարում
Մրցաշարին մասնակցում է 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Լևոն Արոնյանը: Բացի Արոնյանից մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը:
Մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը:
Մրցաշարում կայացել է մեկնարկային առաջին երկու տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Սամուել Սևյանը տոնել են երկուական հաղթանակ և ընթանում են առաջատարների խմբում:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգոըբովը: