Հայերեն   English   Русский  

Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 366

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Լաս Վեգասում կայացած դեմոկրատների հանդիպման ժամանակ հայտարարել է 2018 թվականի վերջին կայանալիք միջանկյալ ընտրությունների կարևորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Օբամայի խոսքերով՝ ինքը կցանկանար, որպեսզի Լաս Վեգասը «քվեարկության մայրաքաղաք» դառնար: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Սենատում Նևադայից աթոռի համար մրցավազքն առավել ինտենսիվ կլինի:

«Այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններն իմ կյանքում ցանկացած ընտրությունից ավելի կարևոր են, այդ թվում, երբ անունս եղել է քվեաթերթիկում», - հայտարարել է Օբաման:

Նախկին նախագահը հավելել է, որ եթե ընտրողները մնան տանը, ապա Միացյալ Նահանգների և երկրում ժողովրդավարության համար հետևանքները կլինեն «չափազանց վտանգավոր»:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ տնտեսական աճը, որի մասին բարձրաձայնում է ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սկսվել է դեռևս իր նախագահական ժամկետի ընթացքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: