Հայերեն   English   Русский  

Ջոն Բոլթոնն՝ ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի «միջամտության» մասին


  
դիտումներ: 422

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի «միջամտությունից» առաջին հերթին Մոսկվան է տուժել: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում՝ Բոլթոնը խոստովանել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա Ռուսաստանի ազդեցության փաստերը բացակայում են, միևնույն ժամանակ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները «միանգամայն նույնն էին լինելու»:

Նա հավելել է, որ իբրև «միջամտությունն» ԱՄՆ-ում անվստահության և թշնամանքի է հանգեցրել Ռուսաստանի նկատմամբ, ինչի հետևանքով վերջին երկու տարիներին ռուս-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական առաջընթաց չի նկատվում:

«Սա մեծ կորուստ է երկու երկրների համար, բայց հատկապես Ռուսաստանի համար», - ասել է Բոլթոնը:

Ամերիկայի նախագահի խորհրդականը խորհուրդ տվել նաև ուշադրություն դարձնել Չինաստանի գործողություններին, եթե խոսքը «ամերիկյան քաղաքական համակարգի վրա լայնամասշտաբ ազդեցության մասին է»:

Ավելի վաղ Բոլթոնը բացահայտել էր Պուտինի հետ հանդիպման ժամանակ «միջամտության» հարցով քննարկման մանրամասները:

:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: