Հայերեն   English   Русский  

«Մեր նպատակը բարձր աշխատավարձը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 395

Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԱԺ պատգամավորներից հարցերին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցը հարկային օրենսգրքին էր վերաբերում, մասնավորապես, թե հարկային ինչ քաղաքականություն է վարելու Կառավարությունը:

Փաշինյանը պատասխանեց, որ իրենց նպատակը աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է:

«Երբ հարկային օրենսգքրի փոփոխությունների ժամնանկ մեր շատ գործընկերների դիրքորոշումները մեկնաբանելիս, ես հետևյալ դիրքրոշումն եմ արտահայետլ: Եթե մենք ուզում ենք այնպես անել, որ 80 հազար դրամ աշխատավարձը դադարի փոքր աշխատավրձ դառնալուց և համարվի մեծ աշխատավարձ, մենք էդ խնդիրը չենք կարող լուծել: Եթե նույնիսկ 100 հազար դրամը ոչ մի կերպ չհարկենք, 100 հազար դրամը չի կարող բարձր աշխատավարձ համարվել»:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ հետևաբար հարկային քաղաքականությունը պետք է խրախուսի բարձր աշխատավրձը.

«Հարկային քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ գործատուին խրախուսի ոչ թե փոքր աշխատավարձ նշանակել, այլ բարձր: Իսկ այսօր ստացվել է այնպես, որ շահութահարկ պլյուս դիվիդենտի հարկ ավելի ցածր է, քան եկամտահարկը շատ դեպքերում, ինչը ստիպում է գործատուներին ձևակերպել եկամուտը որպես շահութահարկ, շատ դեպքերում հանել դա շահույթի տեսքով և ծրարով տալ որպես աշխատավարձ հարկերից խուսափելու համար»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այլ երկների փորձը ցույց է տալիս, որ պետք է ունենալ համահարթ եկամտահարկ, որովհետև իրենք ուզում են բարձր աշխատավարձը խրախուսող քաղաքականություն վարել:

«Մենք չենք ուզում անել, որ այնպես ստացվի, որ պարզվի՝ 80 հազարն այնքան մեծ աշխատավարձ է, որ հնարավոր է ՝ մարդը ապրի դրանով»,- ասաց վարչապետի թեկնածուն՞





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: