Հայերեն   English   Русский  

​Կասկածելի ծանրոցներն ԱՄՆ-ում շարունակվում են


  
դիտումներ: 449

Անցած երկու օրվա ընթացքում պայթուցիկ սարքերով ծանրոցներ են ուղարկվել Քլինտոն ամուսիններին, Ջորջ Սորոսին, Բարաք Օբամային, մի քանի կոնգրեսմենների, CNN-ի և San Diego Union-Tribune-ի խմբագրություններ, ինչպես նաև Նյու Յորքի նահանգապետին և քաղաքապետին:

Ընդսմին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն չի բացառում, որ դեռևս ուղարկված ոչ բոլոր ինքնաշեն պայթուցիկ սարքերն են գտնվել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսն այս երևույթը համարել են վախկոտության դրսևորում և խոստացել են, որ մեղավորները կպատժվեն:

Ի լրումն՝ Թրամփը կոչ է արել ամերիկացիներին միավորվել և միասին լինել, որպեսզի հստակ ու հզոր ազդանշան տան այն մասին, որ այդպիսի գործողությունները կամ քաղաքական բռնության սպառնալիքները տեղ չունեն ԱՄՆ-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: