Հայերեն   English   Русский  

​ԿՀՎ-ի նախկին ղեկավարին ուղարկված պայթուցիկ սարքի վրա ԻՊ-ի դրոշի ծաղրանկարն է եղել


  
դիտումներ: 599

Նյու-Յորքում CNN հեռուստաընկերության խմբագրություն ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանի անունով ուղարկված պայթուցիկ սարքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի ծաղրանկարն է եղել: Գրում է Gazeta.ru-ն:

Հաղորդվել է, որ ԻՊ-ի դրոշի լուսանկարը պատկերված է 2014թ. լայն տարածում գտած համացանցային մեմի տեսքով: Արաբական փակագրի փոխարեն այն բարձրակրունկներով երեք կանանց ուրվագիծ է պարունակում: Պատկերի տակ նաև անգլերեն մակագրություն է եղել՝ « Get Er Done»:

Նշվում է, որ այս արտահայտությունն ԻՊ-ին ծաղրելու նյութում օգտագործել է World News Bureau լրատվական կայքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԴԲ-ն պատմել է նոր կասկածելի ծանրոցների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: