Հայերեն   English   Русский  

​Ձմեռը վտանգավոր է առողջության համար. շվեդ գիտնականներ


  
դիտումներ: 677

Շվեդ գիտանականները պարզել են, որ օդի ջերմաստիճանը 0-ից ցածր լինելու դեպքում մեծանում է հաճախակի սրտային նոպաների վտանգը: Այդ մասին տեղեկացնում է JAMA Cardiolgy-ն:

Բժիշկներն ուսումնասիրել են Շվեդիայի՝ միոկարդի ինֆարկտ ունեցած 274 հազար քաղաքացիների տվյալները: Արդյունքները ցույց են տվել, որ 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում սրտի նոպաները 10%-ով հաճախացել են:

Դա բացատրվում է ցածր ջերմաստիճանի պայմաններում անոթների նեղացումով, ինչի հետևանքով նվազ քանակությամբ թթվածին է հասնում սիրտ:

Գիտնականները նշում են, որ թեպետ էկոլոգիան և սթրեսը նույնպես հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, հիմնական պատճառը ցուրտն է:

Ի դեպ, մի քանի տարի առաջ ճապոնացի գիտնականներն էլ եկել էին այն եզրակացության, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը կարող է հանգեցնել այս կամ այն երկրում ծնվող տղաների և աղջիկների հարաբերակցության փոփոխության:

Սկսած 1970 թվականից՝ երկրում հաճախացել են ջերմաստիճանի տատանումները և միաժամանակ նկատվել են արական սեռի պտղի ներարգանդային մահացության ավելի հաճախակի դեպքեր: Օրինակ՝ 2010-ի շատ շոգ ամառը և 2011-ի ցուրտ ձմեռը զուգակցվել են նորածինների մահացության թվի մեծացմամբ և ծնվող տղաների թվի նվազմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: