Հայերեն   English   Русский  

Կարեն Կարապետյանը կարող է բարձր պաշտոն ստանալ ռուսական ընկերությունում


  
դիտումներ: 750

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է պաշտոն ստանալ ռուսական «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոնը ստանձնել, որն այժմ զբաղեցնում է «Ինտեր ՌԱՕ» -ի ղեկավարի խորհրդական Հրայր Սիմոնյանը, որը «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է», - հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը նախկինում ևս բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական ընկերություններում:

2011-2012 թթ. Կարապետյանը «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն էր, 2012 թ.-ից ` «Գազպրոմ Մեժրեգիոնգազի» գլխավոր տնօրենի տեղակալը, իսկ 2015 թ.` «Գազպրոմ էներգետիկ հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալը:

2016 թ. սեպտեմբերից մինչև 2018 թ. ապրիլը Կարապետյանը գլխավորել է Հայաստանի կառավարությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: