Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են Թրամփի հեռախոսների գաղտնալսման մասին տեղեկությունը


  
դիտումներ: 384

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին հայտարարել է, որ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսները գաղտնալսվում են, արժանահավատ չեն: Գրում է Russian.rt.com-ը:

«The New York Times թերթում տպագրված նախագահի հեռախոսի և դրա օգտագործման մասին հոդվածն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն էր տրամադրել», -TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Գիդլիի խոսքերը:

Նա ընդգծել է, որ Թրամփը երեք հեռախոս չունի: Մամուլի ծառայությունից հավելել են, որ ամերիկացի առաջնորդը ունի միայն մեկ պաշտոնական կառավարական հեռախոս, որի անվտանգության մակարդակը համապատասխանում է ամենաառաջադեմ ստանդարտներին:

Գիդլիի խոսքերով՝ «կառավարության վերահսկողության ներքո դրան ուշադիր հետևում են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը ևս հերքել էր հեռախոսների գաղտնալսման մասին տեղեկությունը:

Օրեր առաջ NYT թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունն իբրև տեղեկացել է Չինաստանի և Ռուսաստանի կողմից Թրամփի հեռախոսների գաղտնալսման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: