Հայերեն   English   Русский  

«Հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար». ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչը


  
դիտումներ: 1542

Ողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են:

Պիտակավորումը, անտեսումը, կանխատրամադրվածությունը/նախապաշարմունքները սոցիալական պատնեշներից են, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները բախվում են հասարակության մեջ: Հանրային կարծիքը մեծ դեր ունի խոցելի երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, իրավունքների իրացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում:

Եթե անգամ երեխան ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, դա չի նշանակում, որ նա չի կարող արժեքավոր ներդրում ունենալ համայնքում և հասարակությունում:

Ներառական կրթությունը հնարավորություն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր երեխա արժեքավոր է յուրովի:

Ներակայցնում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հենրիխ Մխիթարյանի կոչը տեսանյութի միջոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: