Հայերեն   English   Русский  

Մակրոնը քննադատել է Մերկելին


  
դիտումներ: 716

Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման դադարեցման վերաբերյալ կոչի համար: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ Մակրոնը Մերկելի դիրքորոշումն «իսկական դեմագոգիա» է անվանել:

Ինչպես նշվել է, Մերկելը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել Սաուդյան Արաբիային զենք մատակարարել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության համար պատճառով:

Ընդ որում՝ Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան Սաուդյան Արաբիային զենք չի մատակարարի մինչև լրագրողի մահվան հետաքննության ավարտը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան Սաուդյան Արաբիային Հաշուկջիի գործի պատճառով պատժամիջոցներով է սպառնացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: