Հայերեն   English   Русский  

էդմոն Մարուքյանի վարորդի դին հայտնաբերվել է հանգուցյալի տանը


  
դիտումներ: 2084

Գուրգեն Միրզոյան երկար ժամանակ չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին:

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է http://shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը:

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն եղել:







Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: