Հայերեն   English   Русский  

Դիլիջանի թունելը երեք ժամով կփակվի


  
դիտումներ: 325

Դիլիջանի թունելը փակվում է, բայց կարելի է երթևեկել այլընտրանքային ճանապարհով։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12։00-ից մինչ 15։00-ն Դիլիջանի թունելը կփակվի։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։

Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 — Սեմյոնովկա-Մ4 այլընտրանքային ճանապարհով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: