Հայերեն   English   Русский  

Մթերք, որն օգնում է քնած ժամանակ այրել ճարպերը


  
դիտումներ: 788

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քնելուց առաջ կաթնաշոռի օգտագործումը ոչ միայն չի հանգեցնում մարմնի քաշի ավելացման, այլ նաև օգնում է նվազեցնել օրգանիզմում ճարպի քանակը: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է British Journal of Nutrition ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն:

Ամերիկացի գիտնականները փորձեր են անցկացրել, որոնց ընթացքում 20 տարեկանից բարձր տարիքի մասնակիցները քնելուց 30-40 րոպե առաջ կաթնաշոռ են կերել: Նրանք այն եզրակացության են եկել, որ քնելուց առաջ այդ մթերքի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մկանների որակի վրա, արագացնում է նյութափոխանակությունը և բարելավում ընդհանուր առողջական վիճակը:

Նրանց կարծիքով՝ դա տեղի է ունենում կազեինի պատճառով, որը դանդաղ մուտք է գործում օրգանիզմ և նպաստում է ամինաթթուների կայուն մատակարարմանը: Այն նաև ազդում է սննդի ջերմային ազդեցության վրա՝ օրգանիզմը սկսում է ավելի շատ էներգիա ծախսել մարսողության ընթացքում, ինչը օգնում է նույնիսկ քնի ժամանակ կալորիաներ այրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրեյբերգի համալսարանի քաղցկեղի կանխարգելման և համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն և Հարվարդի պրոֆեսոր Կարին Միխելսը հայտարարել էր, որ կոկոսի յուղը «մաքուր թույն» է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: