Արտակարգ դեպք Երևանում. կեղծ անձնագրով «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Ա.-ն բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր և կնքել փոխառության պայմանագիր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու և իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։ Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծաղիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։