Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի վախենում ԱՄՆ-ից
դիտումներ: 753
Նշվում է, որ ամերիկյան կողմի Իրանի նավթային սեկտորի դեմ ուղղված նոր պատժամիջոցները պետք է սահմանվեն այս տարվա նոյեմբերի 4-ին: Ռոուհանիի խոսքերով՝ դրանք կդառնան Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի անարդար վերաբերմունքի հերթական օրինակ:
«Սակայն մարդիկ պետք է լավ գիտակցեն, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից», - հայտարարել է Ռոուհանին:
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ ավանդական դաշնակիցները չեն աջակցում ԱՄՆ-ին իրանական կողմի վրա ճնշում գործադրելու փորձերում: