Հայերեն   English   Русский  

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները


ֆբ գրառում


  
դիտումներ: 285

ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի իր լիազորությունները:

Այս մասին Սարոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ: Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ նոյեմբերի 1-ից այլևս չեմ զբաղեցնելու ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Երախտագիտությունս եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին վստահության, արդյունավետ և պրոֆեսիոնալ համագործակցության համար:

Աշխատանքային, գործընկերային և ուղղակի պարզ, մարդկային հարաբերությունների համար շնորհակալ եմ Ազգային ժողովի ողջ աշխատակազմին և, իհարկե, լրատվության և հանրության հետ կապերի վարչության աշխատակիցներին:

Սիրելի լրագրողներ, առանձնահատուկ շնորհակալ եմ Ձեզ` արդյունավետ աշխատանքի, փոխվստահության և մեր գործընկերային հարաբերությունների համար»,- նշել է Սարոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: