Հայերեն   English   Русский  

Լավրովը՝ ԼՂ հակամարտության շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին


  
դիտումներ: 681

Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային, հայտարարել է, որ ներկայումս լուրջ պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը քիչ հավանական է: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Մենք հասկանում ենք, որ քանի դեռ ներկայիս ներքաղաքական բավական բուռն գործընթացները չեն ավարտվել, որոնց մենք ականատես ենք, ապա հազիվ թե հնարավոր լինի այդ ճգնաժամից դուրս գալու հստակ տարբերակներ դիտարկել և Լեռնային Ղարաբաղի հակամրտության լիարժեք կարգավորում ապահովել», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը ողջունում է հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել է, որ բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի ներգրավման հարցը պետք է լուծվի հակամարտության կողմերի կողմից: Նա նաև հիշեցրել է, որ երկար տարիներ բանակցություններն ընթանում են անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և հենց հայկական կողմի առաջարկությամբ են Ղարաբաղի ներկայացուցիչները դուրս եկել բանակցային գործընթացից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: