Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի գործարարը մեկնաբանել է Պուտինին նամակ գրելու մասին տեղեկությունը


  
դիտումներ: 886

РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել: Գրում է Gazeta.ru-ն:

Իսմյաիլովն այդ տեղեկությունը սադրանք է անվանել:

«Պետք է նշեմ, որ նման նամակ չի եղել և չէր կարող լինել: Մնացած ամեն ինչը՝ սուտ է», - հայտարարել է Իսմայիլովը:

Ավելի վաղ լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, տեղեկացրել էին, որ ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նշել է, որ «նախկին գործընկերները հարձակում են գործել իր վրա՝ խաթարել նրա ֆինանսական վիճակը»:

Իսմայիլովը նաև մեկնաբանել է Ռուսաստանում իր դեմ հարուցված քրեական գործերը: Նրա խոսքերով՝ բոլոր քրեական գործերը սուտ մեղադրանքների վրա են հիմնված: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն գործարար Թելման Իսմայիլովի դեմ սպանության մեջ մեղադրանք էր առաջադրել՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: