Հայերեն   English   Русский  

​«Բոհեմական ռափսոդիան» համաշխարհային կինովարձույթի չեմպիոնն է


  
դիտումներ: 1241

Լեգենդար Queen և Ֆրեդի Մերքյուրիի մասին պատմող կենսագրական «Բոհեմական ռափսոդիան» համաշխարհային կինովարձույթի առաջատարն է:

«We will rock you» , «We are the Champions» և այլ հանրահայտ հիթերի հեղինակների մասին պատոմող դրաման, չնայած բոլոր սպասումներին, 50 մլն դոլար է վաստակել առաջին շաբաթվա ընթացքում: Այն ամենամեծ ժողովրդականություն վայելող ֆիլմն է նաև Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կինոթատրոններում:

Բոհեմական Ռափսոդիա

«Բոհեմական ռափսոդիան» պատմում է ազգությամբ պարթև Ֆարուք Բուլսարայի մասին, ում վիճակված էր լինելու բոլոր ժամանակների ամենահայտնի արտիստներից մեկը: Նա աշխարհին ավելի ծանոթ է Ֆրեդի Մերքյուրի անունով: Լոնդոնում նա ծանոթանում է կիթառահար Բրայան Մեյին և թմբկահար Ռոջեր Թայլորին ու ստեղծում Queen խումբը: Ավելի ուշ նրանց միանում է բաս կիթառահար Ջոն Դիքոնը: ՖԻլմը կենտրոնանում է Ֆրեդիի բարդ հարաբերությունների վրա՝ ծնողների, հարսնացուի և խմբի անդամների հետ: Անդրադարձ է կատարվում նաև նրա ինքնությանը նույնասեռական մասին: Ֆիլմի վերնագիրըը խմբի ամենահայտնի ստեղծագործության՝ «Bohemian Rhapsody»-ի անունն է:

Հաշվի առնելով այն մարտահրավերները, որ ֆիլմը հաղթահարեց արտադրության ընթացքում այս արդյունքն իսկապես անակնկալի բերեց շատերին: 50 միլիոն դոլարանոց ֆիլմը ստեղծելը շատերին ռիսկային գաղափար էր թվում: Թեւ Անգամ Ֆրեդի Մերքյուրիի մահից 27 տարի անց Queen-ն ամենաշատ վաճառվող խմբերից է, կենսագրական ֆիլմ ստեղծելը, այն էլ ռոք’ն’ռոլի մասին, երբեք էլ հեշտ գործ չի համարվել:

Սակայն եղավ այն, ինչ եղավ. առաջին երեք օրերի ընթացքում ֆիլմը փոխհատուցեց ստեղծման վրա ծախսված գումարը:

Բոհեմական Ռափսոդիա

Այնուհանդերձ, մասնագետները սա համարում են հիմնականում կարոտախտի հաղթանակը: Ըստ կինոքննադատների՝ բացի Ռամի Մալիկի(Ֆրեդի Մերքյուրիի դերակատարը) դերասանական խաղից, այս ֆիլմը առաջարկելու շատ բան չունի:

Կինովարձույթում հաղթանակը շատ է ոգևորել ֆիլմի պրոդյուսեր, Queen-ի հիմնադիր, կիթառահար Բրայան Մեյին.« Ֆրեդիի մասին մեր ֆիլմն առաջատար է բոլոր այն երկրներում, որտեղ ցուցադրվել է: Սա անկրկնելի է: Անասելի մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր շտապել են կինոթատրոններ տեսնելու այն, բոլոր նրանց, ովքեր արտասվել են, ծիծաղել են: Մեր ֆիլմի ստեղծումով մենք ցանկանում էինք ոգևորել մարդկանց, հասնել նրանց սրտերին: Ձեր մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մենք հասել ենք մեր նպատակին : Երազանքներն իրականանում են: Մերն իրականացել է, հուսով եմ ձերն էլ կիրակականա,պարզապես զգույշ եղեք ցանկություններում»,- գրել է նա Ինստագրամի իր էջում:

Նշենք, որ «Բոհեմական Ռափսոդիան» նոյեմբերի 1-ից ցուցադրվում է Հայաստանի բոլոր կինոթատրոնններում:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: