Պետդեպարտամենտը՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին
դիտումներ: 465
«Այդ գործընթացը ժամանակ է պահանջում, և մենք ցանկանում ենք, որպեսզի պատժամիջոցները ճիշտ կիրառվեն: Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք դրանց ազդեցությունը ԱՄՆ ազգային անվտանգության շահերի վրա: Ես կսահմանափակեմ այդքանով, սակայն դա այն է, ինչին մենք լրջորեն ենք վերաբերվում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փալադինոյի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է գործել օրենքի համաձայն, որը պահանջում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի գործի առնչությամբ: