CNN-ի լրագրողը Թրամփի հետ վեճից հետո զրկվել է Սպիտակ տուն մուտք գործելու իրավունքից
դիտումներ: 650
Նշվում է, որ Ակոստան հաստատել է այդ տեղեկությունը:
Սանդերսի խոսքերով՝ անպարկեշտ վերաբերմունքը, որը Ակոստան դրսևորել է Սպիտակ տան աշխատակցուհու նկատմամբ, ուղղակի անթույլատրելի է:
«Նախագահ Թրամփը հավատում է մամուլի ազատությանը և ակնկալում և նույնիսկ ողջունում իրեն և վարչակազմին վերաբերող սուր հարցերը», - հայտարարել է Սանդերսը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում ամաչացրել է CNN- ին, իսկ հենց հեռուստաընկերությանը «ժողովրդի թշնամիներ» անվանել: