Հայերեն   English   Русский  

«Ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում ռազմագերիներ» ․ Գաբրիել Բալայան


  
դիտումներ: 548

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը:

Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարությանն , ըստ որի՝ հայկական կողմին գերիների փոխանակման առաջարկ արվել. «Ես կարող եմ ասել , որ դա բացարձակ սուտ է: Մինչև իմ՝ այսօր նախարարությունից դուրս գալը, պաշտպանության նախարարությունը նման առաջարկ չի ստացել: Սովորաբար նման առաջարկները մեզ հիմնականում գալիս են Կարմիր խաչի խողովակներով»:

Բալայանին խոսքով՝ ինքը չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսք գնում. «Ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում ռազմագերիներ գոյություն չունեն: Մենք բավականին բաց ենք աշխատում դրա հետ կապված: Եթե նման նախաձեռնություն եղել է, ապա Կարմիր խաչն էլ իրավիճակին տիրապետում է և հասկանում է, որ դա պարզապես իրենց ներքին կամ միգուցե արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որը որևիցե հիմնավորում չունի»,- նշեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: