Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը հայտնել է ամերիկյան զենքի վաճառքի աճի մասին


  
դիտումներ: 285

2018 ֆինանսական տարում Միացյալ Նահանգներն այլ պետություններին 13% ավել զենք է վաճառել: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru.-ն:

ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչության տվյալներով սպառազինությունների արտահանումը աճել է մինչև 192,3 միլիարդ դոլարի:

«Անցյալ ֆինանսական տարվա ընթացքում սպառազինությունների լիազորված արտահանումը աճել է 13% -ով և կազմել 192,3 մլրդ դոլար», - նշվել է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ ամերիկյան զենքի սպառողների հետաքրքրության աճը թույլ է տվել ստեղծել «հազարավոր» աշխատատեղեր և թույլ տվել փրկել «ևս հազարավոր աշխատատեղեր»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: