Մեգան Մարքլին «երկրորդ արքայադուստր Դիանա» են կոչել
Օրեր առաջ արքայական նստավայրի աշխատակիցները ևս իրենց տեսակետն են հայտնել այդ հարցի շուրջ: Պարզվում է, որ պալատական աշխատակիցները դերասանուհուն «երկրորդ արքայադուստր Դիանա» են կոչել և Մեգան Մարքլին բավական հաճելի մականուն տվել:
Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ` 37-ամյա դերասանուհուն արդեն վաղուց համեմատում են արքայադուստր Դիանայի հետ ինչպես պալատում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Արքայազն Հարրի և Մեգան Մարքլի ավստրալական շրջագայության ժամանակ դերասանուհին գրկում էր երեխաներին և երկրպագուներին: Նման կերպ ժամանակին վարվում էր նաև արքայադուստր Դիանան: Իսկ Daily Mail պարբերականի փոխանցմամբ` Ավստրալիա կատարած շրջագայությունից հետո Մեգանին և Հարրիին շուրջօրյա սպասարկող անձնակազմը համարձակորեն սկսել է դքսուհու բնավորության պատճառով վերջինիս անկեղծորեն «Դի-2» կոչել:
Վերջին անգամ Մեգան Մարքլին արքայադուստր Դիանայի հետ հոկտեմբերի կեսերին էին համեմատել, երբ դքսուհին հանրությանը ներկայացել էր թիթեռի տեսքով ականջօղով և ոսկյա ապարանջանով, որոնք Հարրիի մայրը կրել էր գրեթե 30 տարի առաջ: