Հայերեն   English   Русский  

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ՝ նոր կյանքով ապրելու հնարավորություն. Արտակ Բեգլարյան


  
դիտումներ: 1048

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր:

Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և ընդհանրապես հաշմանդամների համար մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի:

Մի քանի օր առաջ ընկերներով զրուցում էինք, խոսք բացվեց կարճատեսության մասին, և ամեն մեկը սկսեց «իր դարդը լացել»՝ նշելով _7, _8 ու նման աստիճանի կարճատեսության դժվարությունների մասին: Դե ես էլ մի քիչ լսեցի ու ասացի. «Վա՜յ, խեղճ երեխաներ...» :)

Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են. այնպես որ շնորհավոր բոլորի տոնը:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ՝ նոր կյանքով ապրելու հնարավորություն...»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: