Հայերեն   English   Русский  

​Մարալիկում նորից համայնքի ղեկավարի դեմ դռները փակվել են


  
դիտումներ: 366

Մարալիկում նորից բողոքի ակցիա է:

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետի վերահսկողական ծառայությունը Անի համայնքում ուսումնասիրուններ էր կատարել: Ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, թե ՙՄենք մեր գործն արել ենք, ուսումնասիրության լուրջ փաթեթն ուղարկել ենք քննչական կոմիտե, որտեղ ըստ մեզ քրեական հանցագործության ու այլ իրավախախտումների լուրջ տարրեր կան: Մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է՚:

Այս հայտարարությունից հետո Մարալիկում համայնքապետարանի դուռը նորից փակվել է, այստեղ նստարան է տեղադրվել ու համայնքապետարանի աշխատակիցներին չի թույլատրվել մտնել շենք: Ինչպես ankakh.com-ի հետ զրույցում նշեցին Մարալիկի բնակիչները՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին նույնպես թույլ չեն տվել մուտք գործել շենք, վերջինս տարածքից հեռացել է ու հաջորդ օրերին չի եկել համայնքապետարանի տարածք:

Մարալիկցիների պահանջը շարունակում է մնալ նույնը՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Այս նույն պահանջով Մարալիկում դեռ օգոստոսից էին սկսվել բողոքի ակցիաները:

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նշել է, թե հիմա աշխատում են Մարալիկի համայնքային կենտրոնում, որ չի կարող պարապուրդի մատնել մի հսկա խոշորացված համայնքի աշխատանք: Իսկ բնակիչների գործողությունների համար դիմել է և ոստիկանություն, և Շիրակի մարզպետարան՝ որպեսզի ապահովեն տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն աշխատանքի ընթացքը:

Իսկ ակցիայի մասնակիցները նշում են՝ պայքարելու են մինչև Արտակ Գևորգյանը հրաժարական տա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: