Հայերեն   English   Русский  

Թրամփը և Մեյը վիճել են Իրանի պատճառով


  
դիտումներ: 717

Mediaite պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում վիճել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ երկու առաջնորդների սուր զրույցի պատճառն Իրանի նկատմամբ Լոնդոնի դիրքորոշումն է դարձել:

Թրամփը քննադատել է Մեյին Իրանին զսպելու նպատակով ոչ բավարար ջանքերի համար, ինչպես նաև իր դժգոհությունն արտահայտել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև անարդար առևտրային համաձայնագրերի կապակցությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնը մտադիր է համագործակցել Պեկինի հետ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: