Հայերեն   English   Русский  

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին


  
դիտումներ: 880

The Independent պարբերականի փոխանցմամբ` ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2016թ. նախագահական ընտրություններում:

«Ես հենց այն մարդն եմ, ով կարող է ԱՄՆ-ին վերադարձնել իր երբեմնի փառքը:Միայն ես կարող եմ դա անել և ուրիշ ոչ ոք», - հավաստիացնում է Թրամփը:

«Եթե ես առաջադրվեմ նախագահական ընտրություններում և հաղթանակ տանեմ, ապա լիովին կհասնեմ նոր աշխատատեղեր ստեղծելուն, պարտության կմատնեմ «Իսլամական պետություն» խմբավորմանը, կկանգնեցնեմ իսլամիստ ահաբեկիչներին, կկրճատեմ բյուջեի դիֆիցիտը, անվտանգ կդարձնեմ հարավային սահմանները, կհասնեմ Իրանի միջուկային խնդրի կարգավորմանը և ոչ միայն», - խոստացել է միլիարդատերը:

Որպես 2016թ. կայանալիք նախագահական ընտրություրնների հավանական թեկնածուներ նշվում են նաև Հիլարի Քլինթոնը և Ջեբ Բուշը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: