Զավեն Անդրիասյանը` Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող
A խմբում գլխավոր մրցանակը նվաճեց 7 միավոր վաստակած 34–ամյա կուբացի գրոսմայստեր Յունեսկի Քուեսադա Պերեսը: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակեց 5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները:
B խմբում Հայաստանից հանդես եկան 2 շախմատիստ` մինչև 20 տարեկանների 2006 թվականի աշխարհի չեմպիոն, տղամարդկանց 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, 29-այմա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և մինչև 12 տարեկանների 2013 թվականի աշխարհի չեմպիոն, 17-ամյա գրոսմայստեր Արամ Հակոբյանը:
Զավեն Անդրիասյանը, 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր, Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալևսկու հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք, որտեղ առավելության հասավ Զավեն Անդրիասյանը` դառնալով մևցաշարի հաղթող: Արամ Հակոբյանը 5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: