Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքը ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ է հանդիսացել


  
դիտումներ: 619

Delta Air Lines ավիաընկերությանը պատկանող Լոս Անջելեսից Օրլանդո ուղևորվող ուղևորափոխադրող ինքնաթիռը «անվտանգության սպառնալիքի» պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Դալլասի միջազգային օդանավակայանում:

Այդ մասինն հայտնում է РИА Новости լրատվական գործակալոթւյունը` հղում անելով ընկերության մամլո ծառայությանը: «Delta ընկերության Լոս Անջելես-Օրլանդո թռիչքն իրականացնող օդանավում պայթուցիկ սարքի վտանգի պատճառով մեզ բոլորիս բարեհաջող կերպով տարհանեցին». – գրել է ուղևորուհիներից մեկը թվիթերյան իր էջում:

Սակայն Delta Air Lines ընկերությունը չի բարձրաձայնում այն մասին, թե ինչպես է սպառնալիքը դարձել ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ: Գրում է Russian.rt.com-ը:

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ` ինքնաթիռի շատ ուղևորներ թվիթերյան իրենց էջերում գրել են ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայությքան վտանգի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: