Հայերեն   English   Русский  

Նույն սեռի անձանց միջև ամուսնություններ կբացառվեն. «Ընտանեկան օրենսգիրքը» կմնա անփոփոխ


  
դիտումներ: 648

Գործադիրը հավանություն է տվել «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:

Օրինագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջևւ ամուսնությունների կնքման արգելքը:

Ըստ օրինագծին կից հիմնավորման՝ արդյունքում կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:

Կառավարությունն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը: Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: