Հայերեն   English   Русский  

Ուսանելի օրինակ, թե ինչպիսին պետք է լինի պատերազմական վիճակում գտնվող հասարկությունը․ Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 573

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում օրինակ է ներկայացնում Իսրայելում տեղի ունեցող զարգացումների՝ նշելով, որ այն ուսանելի է, թե ինչպիսին պետք է լինի պատերազմական վիճակում գտնվող հասարկությունը։

Նա, մասնավորապես, գրում է․ «Գազայի հատվածում տեղ գտած վերջին սրացումների վերաբերյալ Իսրայելում իշխող «Լիքուդ» կուսակցության անդամ, Տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բավական ուշագրավ հայտարարությունը և դրա արձագանքներն իսրայելական հասարակության շրջանում կարևոր և ուսանելի օրինակ են, թե ինչպիսին պետք է լինի և գործի պատերազմական վիճակում գտնվող հասարկությունը և դրա տարբեր օղակները:

Բանն այն է, որ Հանեգբին չափավոր է գնահատել «ՀԱՄԱՍ-ի» վերջին գործողությունները՝ բնութագրելով պաղեստինյան խմբավորման կողմից մոտ 500 հրթիռների արձակումն հիմնականում երկրի հարավային շրջանների ուղղությամբ որպես զգուշավոր գործելաոճ:

«Կա տարբերություն Հարավի և Բեն Գուրիոն օդանավակայանի ու Իսրայելի տնտեսական մայրաքաղաք Թել Ավիվի հրթիռակոծման միջև»,- մասնավորապես նշել էր նախարարը: Այս հայտարարությունը, որը գնահատվել է որպես երկրի տարբեր շրջանների բնակչության անվտանգության հանդեպ խտրականության դրսևորում, ալեկոծել է ոչ միայն Գազային սահմանակից Իսրայելի հարավային բնակավայրերի բնակչությանը, այլև՝ ընդհանրապես, երկրի հասարակական, քաղաքական լայն շրջանակները. դրա պատճառով նախօրեին Թել Ավիվում տեղ գտած զանգվածային բողոքի ցույցերը տևական ժամանակ կաթվածահար էին արել քաղաքի բնականոն կյանքը: Անգամ Հանեգբիի հավելյալ մեկնաբանությունն ու վարչապետի արձագանքը չեն մեղմել բարձրացված աղմուկը, որն էականորեն ազդել է առանց այն էլ անկում ապրող «Լիքուդ» կուսակցության վարկանիշի վրա...»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: