Հայերեն   English   Русский  

«​Եթե քաղաքացին իր իրական եկամուտը չներկայացնի, ի՞նչ եք անելու. պատժելու՞ եք». Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 358

Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը, ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու, պատժելու՞ եք։ Ի վերջո, հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես , գրել է.

«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միևնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։

  • Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրասնֆերտների հարկման հարցին, նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, և այսպիսի բան չկա։
  • Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։
  • Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը, նշել է, որ որևէ նախագիծ դեռևս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ, ըստ Անանյանի, պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։
  • Մի քանի հարց.

    եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները, ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու

    եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը, ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու, պատժելու՞ եք։

    Ի վերջո, հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։

    Ի վերջո, ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու, թե՞ իր ընտանիքը։

    Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով»։





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: