Հայերեն   English   Русский  

«Մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները առանց բացառության». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 559

«Նոյեմբերի դրությամբ կամ մինչ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները առանց բացառության»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոստացել էինք, որ եթե ժողովուրդը արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից , ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է:

2. Մենք խոստացել էինք, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով : Ավագանու ու ՏԻմ ընտրույթունների արդյունոում պարտավորությունը լիրաժեք կատարված է:

3. Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, դա շարունակվում է և ժողովրդից մադատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք:

4. Մենք խոստացել էինք վերացնել արհետական տնտեսական մենաշնորհները : Այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ կամ սահմանափակումներ չկան: Ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ: Հետևաբար պարտավորությունը լիարժեք կատարված է:

5. Մենք խոստացել էինք, որ ՀՀ-ում չեմ լինի արտոնայլ անձինք և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: Պարտավորությունը լիարժեք կատարված է:

6. Մենք խոստացել էինք անցկացնել արատհաերթ ԱԺ արտահերթ ընտրություններ: Պարտավորությունը լիարժեք կատարված է»:

Փաշինյանի խոսքով՝ այս ամենի եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանում իշխանությունը վերադարձված է և իսկապես պատկանում է ժողովրդին: ՀՀ յուրքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը »:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: