Հայերեն   English   Русский  

«Բանակում սնունդը սարսափելի է». Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 739

Եղել են դիմումներ արվեստի ոլորտի մարդկանցից, որոնք խնդրել են ժամկետային զինվորական ծառայությունը հետաձգել են: Դիմումներին ընթացք է տրվել: Չգիտեմ՝ որ մասն է մերժվել, որ մասը՝ բավարարվել: Նրանք պաշտոնյաների զավակներ չեն եղել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ լինում են դեպքեր, երբ ծագում են հարցեր ծառայության պայմանների հետ կապված:

«Իմ որդին ծառայում է զորամասում որպես սովորական շարքային և սովորական շարքայինի կյանքով է ապրում:100 տոկոսով կատարում է այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի ՀՀ ԶՈւ շարքայինը: Ավելին՝ ընթացակարգերով նախատեսված էր, որ նա պետք է որոշակի ուսումնական զորամաս տեղափոխվի ինչ-որ ժամանակահատվածում, բայց ես խնդրել եմ, որ նա իր ծառայության մասը չլինի, որովհետև հասկացել եմ, որ եթե նա բոլորի նման մի քանի ամսով գա ՀՀ ծառայելու, ինչ աղմուկ կառաջացնի »:

Փաշինյանն ընդգծեց, որ գոհ չէ բանակի սնունդից.«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ: Դիրքերում ես ուտելիքը փորձել եմ : Դա , սարսափելի է, սարսափելի: Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք»,- ասաց Փաշինյան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: