Հայերեն   English   Русский  

Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է Սպիտակ տան կանոնները


  
դիտումներ: 929

Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոններն` աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելով: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` Իվանկան «հարյուրավոր նամակներ» է ուղարկել իր օգնականներին և նախագահի աշխատակազմի աշխատակիցներին` անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելով: Նշվում է, որ որոշ աշխատակիցներ զարմացել են ԱՄՆ նախագահի դստեր անձնական փոստի կիրառմամբ նամակագրության ծավալներից և Իվանկայի արձագանքից:

Աղբյուրները նշել են, որ դատելով Իվանկայի արձագանքից` նա ծանոթ չի եղել Սպիտակ տան նամակագրության կանոններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը երկու ամսվա ընթացքում հավանության է արժանացրել Դոնալդ և Իվանկա Թրամփների 18 ապրանքանիշ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: