Հայերեն   English   Русский  

Դեմոկրատները Իվանկա Թրամփի նկատմամբ հետաքննություն են պահանջում


  
դիտումներ: 847

The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Սպիտակ տան հսկողության կոմիտեն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պահանջով կարող է հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` նկատմամբ, նախօրեին լրատվամիջոցների տարածած այն տեղեկության պատճառով, որ 2017թ. ի վեր նախագահի խորհրդական Իվանկան գործնական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել: Գրում է Gazeta.ru-ն:

Իվանկա Թրամփի իրավաբանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այս իրավիճակը տարբերվում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության հետ կապված իրավիճակից, քանի որ Իվանկան անձնական սերվեր չի օգտագործել և իսկ նրա նամակներում գաղտնի տեղեկություն չի եղել: Նա նաև նշել է, որ խոսքը այն ժամանակահատվածի նամակագրության մասին է, որը պետության ղեկավարի դուստրը վարել է, նախքան իրեն տեղեկացրել են տվյալների պահպանման կանոնների մասին:

Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի փոխնախագահ Էլայջի Քամմինգսը հայտնել է, որ հանձնաժողովների հետաքննությունը կսկսվի այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների վերահսկողության տակ հայտնվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոնները` աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: