Հայերեն   English   Русский  

Տավուշի սահմանամերձ Կողբում Թումո կենտրոնի կառուցման դրամահավաք


Հայտարարություն


  
դիտումներ: 2611

Հարգելի գործընկերներ,

Թումոն և Կողբ հիմնադրամը միավորվել են՝ իրականացնելու Տավուշի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն հիմնելու առաքելությունը։ Կենտրոնի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 4,270,000 ԱՄՆ դոլարից 3,070,000-ը (ներառյալ 10 տարվա գործառնական ծախսերը) արդեն ապահովված են, սակայն կենտրոնի կառուցման համար հարկավոր է ևս 1,200,000 ԱՄՆ դոլար։

Դիմում ենք ձեզ՝ մեր դրամահավաքի արշավը տարածելու և միանալու Տավուշի սահմանամերձ բնակավայրերի թվով 1,000 պատանիների համար արվեստի և տեխնոլոգիաների առաջադեմ ուսում ապահովելու առաքելությանը։

Նամակին կցված է պաշտոնական մամլո հաղորդագրությունը հայերեն և անգլերեն լեզուներով։ Խնդրում ենք տարածել դրամահավաքի հոլովակը՝

Հայերեն - https://youtu.be/lz51Oiofa3o

Անգլերեն - https://youtu.be/ayOKlQcnsXY

Շնորհակալ ենք,

Թումո թիմ

Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ (+374 95 256 100, lilit.tovmasyan@tumo.org)։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: