Samsung ընկերությունում ներողություն են խնդրել քաղցկեղ ձեռք բերած աշխատակիցներից
դիտումներ: 752
«Ընկերությունը լիովին չի վերահսկել չիպերի և հեղուկ բյուրեղային էկրանների արտադրամասերում աշխատակիցների համար հնարավոր առողջական ռիսկերը: Այսօր մենք կցանկանայինք անկեղծորեն ներողություն խնդրել այս հիվանդություններից տուժած աշխատակիցներից, ինչպես նաև նրանց ընտանիքներից», - ասել է Քիմ Գի Նամը:
Տեղեկացվում է, որ որոշ աշխատակիցների երեխաները ծնողների հիվանդությունների պատճառով ևս հիվանդություններով են ծնվել: Ընկերությունը հիվանդանություն ձեռք բերած աշխատակիցների ընտանիքներին 132 հազար դոլարի չափով փոխհատուցում կվճարի: