Հայերեն   English   Русский  

​ՄենՔ ընտրություն ենք կատարում հայապահպանության և հայաթափման միջև. կոչ ջավախահայությանը


  
դիտումներ: 1167

Ջավախահայությունը լուրջ մանիպուլիացիայի և ապատեղեկատվության զոհ է դարձել.

բնակիչների մեծամասնությանն ապակողմնորոշել և ցինիկաբար խաբել են, քաղաքացիներից շատերը գիտեն , թե ընտրություն են կատարում Մկոյանների և Ռայիսյանների միջև, այնինչ...

Սիրելի ջավախահայեր ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում 48 համարի և 5 համարի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Սալոմե Զուրաբիշվիլու և Գրիգոլի Վաշաձեի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ապագայի և անցյալի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Հայապահպանության և Հայաթափման միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Քրիստոնեության և վերջնականապես թուրքացման միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր եղբայրներից բռնի խլված Վրաստանի քաղաքացիությունը հետ վերադարձնելու հնարավորության և մեր ունեցած քաղաքացիությունը հնարավոր բռնի խլման միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում կայունության և ապակայունության միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանդուրժողականության և անհանդուրժողականության միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում օրինականության և իշխանական դիրքի չարաշահման միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում սիրո, համերաշխության և խտրականության միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում Ազատության և բանտի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում հանգստության և հալածանքի միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում մեր լեռնային գյուղերը շրջկենտրոն կապող ճանապարհների և հայության հանդեպ թշնաբար տրամադրված երկրները իրար կապող ճանապարհների միջև,

ՄԵՆՔ ընտրություն ենք կատարում լույսի և խավարի միջև...

Սիրելինե՛րս գիտեմ, որ շատ դժվար է, չունենք աշխատատեղեր , չունենք լավ կրթություն, սակայն ընտրելով Սահակաշվիլի-Վաշաձեյին մենք ունեցածն էլ ենք կորցնելու, հավատացեք, Սահակաշվիլին իր տված խոստումների 1%-ն էլ ի վիճակի չէ իրականացնելու, նա և նրա թիմակիցները ցինիկաբար և առանց ամոթի խաբում են մեզ բոլորիս, ինչպես խաբում էին իրենց իշխանությունում եղած 10 տարիների ընթացքում, միթե մեր մեջ հարց չի ծագում, եթե Սահակաշվիլին ի վիճակի էր այս ամենն անելու, ապա ինչու իր իշխանության եղած 10 տարիների ընթացքում, այս ամենի 1-% -ն անգամ չկատարեց, այլև քանդեց մեր միասնությունը, հալածեց մեր լավագույն զավակներին, շատերին ստիպեց բռնել տարագրության և օտարության ճանապարը, Հայոց դպրոցներից վերացրեց Հայ ժողովրդի պատմությունը, թուլացրեց Հայոց Լեզուն ու գրականությունը, թվելիքս շատ է, բայց այսքանով կբավարարվեմ:

Սիրելիներս դեռևս նոր-նոր են ապաքինվում մեր այն վերքերը, որոնք ստացանք Սահակաշվիլու բռնապետական, հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին և իրավունք չունենք կրկին խաբվելու, իրավունք չունենք հերթական անգամ հարվածի տակ դնելու մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի Վրաստանը...

Սիրելի ջավախահայեր ինչքան էլ մեծ լինեն Սահակաշվիլի-Վաշաձեի տված խոստումները, ինչքան էլ մեծ լինի նրանց կողմից բաժանվող ընտրակաշառքը, կոչ եմ անում Ձեզ Նոյեմբերի 28-ին համախմբվենք ու միասնաբար մերժենք 5 համարին, միասնաբար մերժենք Սահակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին, միասնաբար մերժենք ավտորիտարիզմին, մերժենք հայաթափությանը, մերժենք թուրքացմանը, միասնաբար մերժենք անհանդուրժողականությանը, մերժենք խտրականությանը, մերժենք իշխանական դիրքի չարաշահմանը, մերժենք ապակայունացմանը, մերժենք բանտին, մերժենք քաղաքական հալածանքներին, միասնաբար մերժենք խավարը:

Սիրելի ջավախահայեր մենք ուժեղ ենք և հպարտ , կոչ եմ անում նոյեմբերի 28-ին համախմբվել, մեր ուժն ու հպարտությունը ցույց տալու ամբողջ աշխարհին...

Վահագն Չախալյան

24.11.2018





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: