Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստանն» իր քարոզարշավը սկսեց հեռավոր Ագարակից


  
դիտումներ: 326

Նոյեմբերի 26-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջնորդ Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ քարոզարշավը սսկեց Հայաստանի ամենահարավային շրջանից՝ Սյունիքի մարզից (12-րդ տարածքային շրջան), հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մարուքյանը եւ նրա թիմը որոշեցին իրենց քարոզարշավը սկսել սահմանամերձ Ագարակ քաղաքից, որից հետո նույն օրը նախատեսվում են այցելել Մեղրի, Քաջարան, Կապան (մարզկենտրոն) եւ Գորիս:

Կուսակցության ղեկավարը, մասնավորապես, ծաղիկներ դրեց Մեծ Հայրենական եւ Ղարաբաղի պատերազմների ժամանակ զոհվածների հուշարձաններին, որից հետո Մշակույթի տան դիմաց՝ քաղաքի հրապարակում Ագարակի բնակիչների առջեւ ելույթ ունեցավ:

«Ես արդեն ասել եմ, որ Ագարակն ու Մեղրին ինձ համար ինչպես երկրորդ տուն են, քանի որ այստեղ 2 տարի անցկացրեկլ եմ: Այստեղ տեղական զորամասում ծառայել եմ, այդ թվում՝ առաջնագծերում, ինչի համար հպարտ եմ եւ երբեք չեմ կարծել, որ իզուր եմ կորցրել այդ տարիները», - ընտրողների հետ հանդիպմանն ասաց Մարուքյանը:

Կուսակցության ղեկավարը բնակիչների հետ քննարկեց նրանց մտահոգող հարցերը եւ նշեց, որ դրանցից շատերի մասին իրենք նույնիսկ չգիտեին կամ չէին լսել: Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, կլինեն պատմական, քանի որ դրա արդյունքում երկիրը վերջապես դուրս կգա այն ճգնաժամային իրավիճակից, որում շատ տարիներ եղել է: «Հայաստանում կսկսվեն շինարարական գործընթացներ, համակարգի ձեւավորում եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի լավը կփոխվի»,-վստահեցրեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: