Արքայազն Ուիլյամի հետ տարաձայնությունների պատճառով Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կտեղափոխվեն պալատից
Իսկ այժմ արդեն հայտնի է դարձել, որտեղ է արքայական զույգը պլանավորում ապրել կամ ավելի ճիշտ կլինի ասել չի ցանկանմում ապրել: Եվ որքան էլ զարմանալի է, պարզվում է Հարրին և Մեգանը ցանկանում են հեռու ապրել արքայազն Ուիլյամից և Քեյթ Միդլթոնից:
Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Սասեքսի դուքսն ու դքսուհին մտադիր են տեղափոխվել Քենսինգթոնյան պալատից Վինձորում գտնվող Ֆրոգմոր հաուս նստավայր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` դա պայմանավորված է արքայազնների ընտանիքներում առկա տարաձայնություններով: Ընդ որում` սկզբում նախատեսվում էր, որ Հարրին և Մեգանը կտեղափոխվեն պալատում ավելի ընդարձակ սենյակ և այն մանկական սենյակի կվերածեն:
«Սակայն այժմ Հարրին և Մեգանը չեն ցանկանում ապրել Ուիլյամի և Քեյթի կողքին: Նրանք ցանկանում են ինքնուրույն և անկախ լինել: Հարրին և Մեգանը ավելի ընդարձակ տարածքի կարիք ունեն: Քեյթը և Մեգանը բոլորովին տարբեր ապրելակերպ են վարում, և դա ժամանակի ընթացքում ավելի նկատելի կդառնա: Դուքսի և դքսուհու գրասենյակը նախկինի պես Քենսինգթոնյան պալատում կգործի», - հայտնել է The Sun պարբերականի աղբյուրը: