Հայերեն   English   Русский  

Արքայադուստր Շառլոտի և արքայադուստր Դիանայի եղբոր դստեր նմանությունը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 840

Պարզվում է` Քեմբրիջի դքսի և դքսուհու դուստրը` արքայադուստր Շառլոտը, շատ նման է մանուկ հասակում լեդի Քիթի Սպենսերին

Entertainment Tonight պորտալը համեմատել է 3-ամյա արքայադուստր Շառլոտին Լեդի Քիթի Սփենսերի հետ մանուկ հասակում, որը արքայադուստր Դիանայի եղբոր դուստրն է: Գրում է Elle.ru-ն:

Պորտալի այդ համեմատությունից հետո համացանում բուռն քննարկումներ են սկսվել: Որոշ օգտատերեր համաձայնել են նրանց նմանությանը, իսկ շատերը պնդել են, որ Քեյթ Միդլթոնի դուստրն արտաքնապես շատ նման է թագուհի Եղիսաբեթ II- ին:

Լեդի Քիթի Սփենսերն այժմ 27 տարեկան է, և աշխատում է որպես մոդել, որը հասցրել է բազմաթիվ հայտնի ամսագրերի շապիկներ զարդարել և մասնակցել Dolce&Gabbana նորաձևության տան ցուցադրություններին: Քիթիի հայրը` Չարլզ Սփենսերը Դիանայի կրտսեր եղբայրն է:

Принцесса Шарлотта

Леди Китти Спенсер в детстве

Китти Спенсер

Китти Спенсер

Принцесса Шарлотта

Принцесса Шарлотта и принц Джордж

Принцесса Шарлотта





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: